Մահացել է «Թվին Փիքս»-ի աստղը

14:09   29 սեպտեմբերի, 2015

90-ականներին հայտնի «Թվին Փիքս» սերիալի երկրպագուները հաստատ կհիշեն Քեթրին Կոուլսոնին։ Ֆիլմում նա մարմանվորում էր մի ծեր կնոջ, որն իր մոտ վառելափայտ էր պահում եւ պնդում, որ այն կարող է խոսել։ 71-ամյա դերասանուհին մահացել է քաղցկեղի պատճառով, հայտնել է Variety-ին։

Դերասանուհու մահվան մասին հայտնել է ռեժիսոր եւ օպերատոր Դեւիդ Լինչը.

«Այսօր ես կորցրել եմ իմ մտերիմ մարդկանից մեկին։ Քեթրին Կոուլսոնը հիանալի անձնավորություն էր։ Նա միշտ օգնում էր իր ընկերներին եւ միշտ սիրալիր էր։ Նա հումորի շատ լավ զգացում ուներ եւ իսկական Կին էր»,- ասել է Լինչը։



© NEWS.am STYLE