Եգիպտոսում բնակվող հայ պորտապարուհուն արդարացրել են

17:40   29 սեպտեմբերի, 2015

Եգիպտոսում բնակվող հայ պորտապարուհի Սոֆինարին (որը նաեւ հայտնի է Սաֆինազ անունով) ամիսներ առաջ ձերբակալել էին եգիպտական դրոշը անարգելու պատճառով, քանի որ նա պորտապար էր պարել երկրի դրոշի գույներով կարված զգեստով։ Սաֆինազի դեմ հայց էր ներկայացրել տեղի հյուրանոցներից մեկի սեփականատերը։ Նրան վեց ամսվա ազատազրկման էին ենթարկել. պարուհուն նաեւ 2000 դոլարի տուգանք էր սպառնում։

Բայց երեկ դատարանի որոշմամբ հայ պորտապարուհին արդարացվել է, հայտնել է The Cairo Post-ը։

Նշենք, որ Եգիպտոսում 2015-ի հունիսին հատուկ օրենք է ընդունել, որով արգելված է վիրավորել պետական դրոշը։ Այս օրենքը խախտելու դեպքում նախատեսված է պատիժ՝ մեկ տարի ազատազրկում եւ 4000 դոլար տուգանք։ 

Ավելացնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոֆինարը նշել էր, որ իրեն խաբել եւ շանտաժի են ենթարկել։



© NEWS.am STYLE