48-ամյա Պամելա Անդերսոնը՝ FHM–ի ֆոտոշարքում

11:33   30 սեպտեմբերի, 2015

48-ամյա Պամելա Անդերսոնը նկարահանվել է FHM –ի ֆոտոշարքում։ Իհարկե, շոու-բիզնեսում 25 տարվա գործունեության ընթացքում Պամելան բազմիցս զարդարել է ամսագրերի շապիկները, սակայն այս ֆոտոշարքով նա ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենատարեց մոդելը, որը հայտվել է ամսագրի շապիկներին (մինչ այդ 42-ամյա Կարմեն Էլեկտրեի ռեկորդն էր լավագույնը)։ Համացանցում դեռ երկու լուսանկար է հայտնվել այս ֆոտոշարքից։

Բացի լուսանկարվելուց, Պամելան նաեւ հարցազրույց է տվել եւ պատմել Playboy երեկույթների մասին.

«Իսկապես սեքսուալ ժամանակներ էին։ Ամեն ինչ շատ վայրի, բայց միաժամանակ հարգանքով էր կատարվում։ Երեկույթներին ամենուր աղջիկներ ու նրբաճաշակ տղամարդիկ էին եւ միշտ ցանկանում էիր, որ հենց դու առանձնանայիր եւ գրավեիր բոլորի ուշադրությունը։ Ես երբեք չեմ խոսել մանրամասների մասին, բայց այս անգամ բացառություն կանեմ։ Ես երբեք սիրով չեմ զբաղվել այն տղամարդու հետո, ում սիրահարված չեմ եղել։ Բայց ես շատ հեշտությամբ եմ սիրահարվում...»,- նշել է Պամելան։



© NEWS.am STYLE