Քայլի Ջեներն ու Tyga-ն ձանձրացե՞լ են միմյանցից

13:42   1 հոկտեմբերի, 2015

Օրեր առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Քայլի Ջեները թույլ չի տվել Tyga-ին համերգային շրջագայություններով մեկնել Բրազիլիա, քանի որ աղջիկը խանդում է ռեփերին եւ վստահ է, որ բարզիլուհիները «կգողանան» երգչի սիրտը։

Սակայն երեկ պապարացիները զույգին լուսանկարել են արագ սննդի կետում։ Լուսանկարներից երեւում է, որ ռեփերն արդեն ձանձրացել է իրենց հարաբերություններից։ Քայլին զբաղված է իր հեռախոսով, իսկ Tyga-ն միայնակ տխրում է։

Եթե սա նրան հերթական բեմադրությունը չէ, ուրեմն զույգի հարաբերությունները լարված են։

 



© NEWS.am STYLE