Մահացել է «Քինգ Քոնգի» ռեժիսոր Ջոն Գիլերմանը

14:12   1 հոկտեմբերի, 2015

Լոս Անջելեսում մահացել է բրիտանացի ռեժիսոր Ջոն Գիլերմանը, հայտնել է Daily Mail-ը։ 89-ամյա ռեժիսորի ամենահայտնի գործերից է1976-ին նկարահանված «Քինգ Քոնգ» եւ «Բարձրացող տարտարոս» (1974) ֆիլմերը։ Վերջին ֆիլմը «Երկու Գլոբուսի» եւ մեկ «Օսկարի» է արժանացել՝ օպերատորական եւ մոնտաժային լավ աշխատանքի համար։

Նշենք, որ 40 տարի կինոարտադրությամբ զբաղվող Գիլերմանի մահվան մասին տեղեկացրել է Նիք Ռեդմանը



© NEWS.am STYLE