Էդ Շիրանը եւ Ռուբի Ռոուզը՝ MTV EMA-ի հաղորդավարներ

14:46   1 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 25-ին Միլանում տեղի է ունենալու MTV EMA մրցանակաբաշխությունը։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս տարի մրցանակաբաշխության հաղորդավարների դերում լինելու են երգիչ Էդ Շիրանը եւ «Նարնջագույն՝ սեզոնի հիթը» ֆիլմի աստղ Ռուբի Ռոուզը։ Այս մասին արտիստները գրել են Instagram-ում.

Էդը գրել է. «Ուրախ եմ հայտնել, որ լինելու եմ MTV EMA մրցանակաբաշխության հաղորդավարը։ Անհամբերությամբ սպասում եմ։ Կտեսնվենք հոկտեմբերի 25-ին»։

Նշենք, որ Շիրանը առաջադրվել է «Լավագույն երգիչ» եւ «Լավագույն համերգային արտիստ» անվանակարգերում։



© NEWS.am STYLE