Ջորջ Քլունի. «Կնոջս հետ զրուցելիս ինձ հիմար եմ զգում»

16:14   1 հոկտեմբերի, 2015

Երեքշաբթի երեկոյան Ջորջ եւ Ամալ Քլունիները ներկա են եղել «Օ, որտեղ ես եղբայր իմ» ֆիլմի պրեմիերային։

Օրեր առաջ իրենց ամուսնության 1-ամյակը նշած զույգը պատմել է, թե ինչպես են տոնել այդ կարեւոր իրադարձությունը.

 

«Դա հիանալի երեկո էր։ Մենք ընթրեցինք ռեստորանում։ Շատ ուրախ ժամանակ անցկացրինք։ Ռեստորանն ընտրել էր Ամալը, քանի որ ես միգուցե դուրս գայի փողոց եւ մտնեի սուշի-բար։ Բայց նա ասաց. «Ոչ, միայն ոչ մեր ամուսնության 1-ամյա հոբելյանի օրը»։ Նա ինձանից ավելի լավ է կողմնորոշվում։ Ընդհանրապես կնոջս հետ զրուցելիս ինձ հիմար եմ զգում։ Դա այնքան էլ լավ չէ»,- ասել է Քլունին, որը սովորաբար խուսափում է իր անձնական կյանքից մասին պատմելուց։

Աղբյուր՝ Vanity Fair

 



© NEWS.am STYLE