Սելենա Գոմեսը նոր երգ է ներկայացրել. Me & The Rhythm

12:40   2 հոկտեմբերի, 2015

Սելենա Գոմեսը Youtube-ի իր էջում նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է Me & The Rhythm:

Երգը դարձել է երգչուհու երկրորդ ալբոմին՝ Revival-ին, աջակցող պրոմո-սինգլը: Նրա սկավառակը կթողարկվի արդեն հոկտեմբերի 9-ին:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացվել էին Good for You եւ Same Old Love սինգլները:

Թրեքներից առաջինն ԱՄՆ-ում վաճառվել է մեկ միլիոնից ավելի օրինակով, այն YouTube-ում ավելի քան 100 մլն դիտում էր ունեցել:



© NEWS.am STYLE