Սանդրա Բալոքն աղջիկ է որդեգրել

11:23   2 հոկտեմբերի, 2015

Հինգ տարի առաջ Սանդրա Բալոքը Լուիս անունով մի երեխայի էր որդեգրել, իսկ հիմա էլ հայտնի է դարձել, որ 51-ամյա դերասանուհին մի աղջկա է որդեգրել: 

Սանդրա Բալոքը և Լուիսը

Ինչպես գրում է Mirror-ը, երեխան արդեն տանն է, եւ Բալոքը ժամանակ առ ժամանակ նրա հետ փողոց է դուրս գալիս:
Հայտնում են նաեւ, որ դերասանուհու սիրեցյալը՝ լուսանկարիչ Բրայն Ռենդալը, ակտիվ աջակցում է Սանդրային ու ամեն ինչում նրան օգնում:

Ավելին, ասում են, իբրեւ զույգը քննարկում է ընտանիք կազմելու հնարավորությունը: Բալոքը, ըստ երեւույթին, համաձայնել է դառնալ Ռենդալի կինը, չնայած նրանց հարաբերություններն ընդամենը երեք ամսվա պատմություն ունեն:

Ավելին, խոսակցություններ են պտտվում, իբրեւ դերասանուհու եւ լուսանկարչի հարսանիքը նշանակված է 2016 թ. հունվարին:



© NEWS.am STYLE