Փարիզում երկրպագուները «գրոհել են» Ջիջի Հադիդի եւ նրա ընկերոջ վրա

13:06   2 հոկտեմբերի, 2015

Սուպերմոդել Ջիջի Հադիդը եւ նրա ընկերը՝ Ջո Ջոնասն իրենց վրա զգացել են փառքի դափնիները: 

Ջիջին Balmain ցուցադրության ժամանակ անցել է պոդիումով, իսկ նրա ընկերը եղել է առաջին շարքում նստած:

Զույգը չի հասցրել փողոց դուրս գալ, երբ նրանց վրա են «գրոհել» մոդելի ֆրանսիացի երկրպագուները: Վերջիններիս թիվն այնքան մեծ է եղել, որ թիկնապահները չեն կարողացել հետ պահել ամբոխին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հանդիպման էր արժանացել Ջասթին Բիբերը, իսկ դրանից մեկ շաբաթ անց՝ Սելենա Գոմեսը:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE