«Բաֆի» սերիալի աստղ Նիկոլաս Բրենդոնը կալանավորվել է՝ Նյու Յորքում ընկերուհուն ծեծելու համար

16:43   2 հոկտեմբերի, 2015

«Բաֆի» սերիալի աստղ, ամերիկացի դերասան Նիկոլաս Բրենդոնը ձերբակալվել է՝ Նյու Յորքում իր ընկերուհուն ծեծելու համար, գրում է Eonline-ը:

Նյու Յորքի հյուրանոցներից մեկում իր ընկերուհու հետ վեճի ժամանակ Նիկոլասը բռնություն է կիրառել: Հյուրանոցի մյուս այցելուները, լսելով աղմուկի ձայնը, ոստիկանություն են կանչել:
Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, աղջիկը ցանկացել է լքել հյուրանոցը: Նա ոստիկաններին պատմել է, որ 44-ամյա Նիկոլաս Բրենդոնը փորձել է իրեն խեղդել: Դերասանին ոստիկանները ձերբակալել են հյուրանոցից մի քանի թաղամաս հեռու:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ընթացքում սա Նիկոլաս Բրենդոնի 4-րդ կալանավորումն է: Ավելի վաղ նա օրենքի հետ խնդիրներ էր ունեցել ալկոհոլից կախվածության պատճառով:



© NEWS.am STYLE