NEWS.am STYLE Exclusive. Վալերիան՝ Արման Հովհաննիսյանի հետ զուգերգի եւ հայկական հարսանիքի մասին

12:07   3 հոկտեմբերի, 2015

«Արման Հովհաննիսյանը ֆանտաստիկ երգիչ է». այս մասին Սոչիում NEWS.am STYLE-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է երգչուհի Վալերիան:

Մեր հարցին, թե ինչ տպավորություններ ունի հայ երգչի հետ դուետ կատարելուց հետո, երգչուհին նշել է, թե մինչ օրս կատարում է այդ երգը.

«Ցավոք, նախկինում ոչինչ չեմ իմացել Արման Հովհաննիսյանի մասին, բայց երբ եկա տուն, YouTube-ում գտա նրա ելույթնԵրը: Պարզվում է՝ նա մեգահանրահայտ է: Նա ֆանտաստիկ երգիչ է, հիանալի է կատարում: Երգն էլ իսկական հիթ է, այնքան լավն է, մինչ օրս երգում եմ»:

Նշենք, որ Վալերիան եւ Արման Հովհաննիսյանն իրենց դուետն առաջին անգամ կատարել են Հայաստանում՝ հայկական հարսանիքի ժամանակ: Մեր թղթակցի հարցին՝ դու՞ր է եկել նրան հայկական հարսանիքը, Վալերիան հիացմունքով պատասխանել է

«Դա մասշտաբային էր, ահա, թե ինչ կասեմ ես»:

 Շուշան Շատիկյան՝ Սոչիից



© NEWS.am STYLE