Դեմի Լովատոն մերկ լուսանկարվել է Vanity Fair-ի համար

18:13   3 հոկտեմբերի, 2015

Հայտնի երգչուհի Դեմի Լովատոն մերկ լուսանկարվել է Vanity Fair-ի համար։ Ֆոտոսեսիայի հեղինակը Պատրիկ Էկլեսեյնն է, որը երգչուհուն լուսանկարել է Մանհեթենի հյուրանոցում։ 23-ամյա հայտնի երգչուհին պատմել է, թե իր համար ինչ կարեւոր է իրեն առանց հագուստի հարմարավետ զգալը։

«Ես երբեք չէի մտածի, թե իմ կյանքում վրա կհասնի այնպիսի պահ, երբ այս վիճակում ինձ հարմարավետ կզգամ։ Դա ընդլայնում է իմ հնարավորությունները եւ այլ կանանց ցույց է տալիս, որ իրենք կարող են հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ հասնել այնպիսի վիճակի, երբ իրենց մարմնի հետ ներդաշնակ կզգան իրենց։

Իմ նպատակն է ցույց տալ իմ իսկական եւ ազատ կողմը։ Սեքսուալ, բայց առանց շպարի։ Առանց ռետուշավորման, լուսավորության, հագուստի»,-ֆոտոսեսիան մեկնաբանել է երգչուհին։



© NEWS.am STYLE