«Նոր Ալիքի» կազմակերպիչների «բախտը չի բերում». երրորդ օրն անընդմեջ Սոչիում անձրեւում է

16:35   3 հոկտեմբերի, 2015

Սոչիում արդեն երրորդ օրն անընդմեջ անձրեւում է, իսկ այսօր նաեւ կարկուտ տեղաց: NEWS.am STYLE-ի թղթակիցը Սոչիից հայտնում է, որ նման եղանակը անսովոր է քաղաքացիների համար: Նրանց խոսքով՝ Սոչիում երեք ամիսը մեկ է անձրեւ տեղում:

Դեռ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր Ալիք» մրցույթի կազմակերպիչները, ինչպես նաեւ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հույս հայտնեցին, թե իրենց «բախտը կբերի», եւ եղանակը չի խանգարի համերգներին: Սակայն արդեն երրորդ օրն է՝ եղանակային անբարենպաստ պայմանները գերիշխում են, թեեւ չի կարելի ասել, թե դա խանգարում է մրցույթին:

Նշենք, որ այս տարի առաջին անգամ «Նոր Ալիք» երաժշտական մրցույթն անցկացվում է Սոչիում, ոչ թե Յուրմալայում:

Շուշան Շատիկյան՝ Սոչիից



© NEWS.am STYLE