«Նոր Ալիք-2015». Գրիգոր Կյոկչյանը չորրորդ տեղում է, առաջատարը Խորվաթիան է

12:31   4 հոկտեմբերի, 2015

Երեկ Սոչիում կայացավ «Նոր ալիք 2015» մրցույթի մրցութային առաջին օրը:

Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը, կատարելով Bonny-M խմբի «Sunny» երգը, ստացավ 85 միավոր:

Աստղային ժյուրիի գնահատականների արդյունքում պարզվեցին առաջին օրվա ֆավորիտները: Ըստ այդմ` մրցութային առաջին օրվա հաղթող դարձավ Խորվաթիան ներկայացնող Դամիր Կեձոն, որն արժանացել էր 88 միավորի:

Ղազախստանի երկու ներկայացուցիչներն էլ, հավաքելով 87 միավոր, կիսում են երկրորդ տեղը:

Ինդոնեզիայի ներկայացուցիչ Միլեին Ֆերնանդեսը 86 միավորով երրորդ տեղում է, իսկ Գրիգոր Կյոկչյանը առայժմ զբաղեցնում է մրցույթի 4-րդ հորիզոնականը: 



© NEWS.am STYLE