«Նոր Ալիք-2015». ինչպե՞ս գնահատեց ժյուրին Գրիգոր Կյոկչյանի եւ IOWA-ի զուգերգը

22:43   4 հոկտեմբերի, 2015

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Սոչիում տեղի է ունեցԵլ «Նոր Ալիք-2015»-ի երկրորդ մրցութային համերգը, որի ընթացքում մասնակիցները զուգերգով են հանդես եկել՝ կատարելով Իգոր Նիկոլաեւի հիթերը:

Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երգել է ռուսական IOWA խմբի հետ՝ ներկայացնելով Две звезды երգը: Ելույթի վերջում նրանք ժյուրիի կողմից արժանացան 82 միավորի:

Հիշեցնենք, որ մրցութային առաջին օրը Գրիգոր Կչոկչյանը ստացել էր 85 միավոր:

Շուշան Շատիկյան՝ Սոչիից



© NEWS.am STYLE