Դակոտա Ջոնսոն. «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը դարձավ 26 տարեկան

17:12   4 հոկտեմբերի, 2015

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Անասթեյշա Սթիլին մարմնավորող դերասանուհի Դակոտա Ջոնսոնն այսօր նշում է ծննդյան 26-ամյակը:

 

Դակոտայի ծնողները հայտնի դերասաններ Դոն Ջոնսոնն ու Մելանի Գրիֆիտն են: Երբ դերասանուհու ծնողները բաժանվեցին, իսկ նրա մայրը` Մելանին, ամուսնացավ Անտոնիո Բանդերասի հետ, իսպանացի դերասանը աղջկան վերցրեց իր խնամակալության տակ:

Դակոտան իր սկզբնական քայլերը կատարել է որպես մոդել: 12 տարեկանում նա լուսանկարվել է «Teen Vogue» ամսագրի համար:

Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է Դակոտան, կոչվում է «Կինն` առանց կանոնների»: 1999 թ-ին նկարահանված այս ֆիլմի ռեժիսորը Անտոնիո Բանդերասն է: Ֆիլմում Դակոտայի հետ նկարահանվել է նրա քույրը` Ստելլա Բանդերասը, իսկ աղջիկների մոր դերը կատարում է նրանց իրական մայրը` Մելանի Գրիֆիտը:

 

Ջոնսոնը նկարահանվել է նաև 8 «Օսկարի» արժանացած «Սոցիալական ցանց» ֆիլմում, սակայն դերասանուհուն մեծ ճանաչում բերեց «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը:

Ինչ վերաբերում է Դակոտայի անձնական կյանքին, նշենք, որ նա տևական ժամանակ հանդիպում էր դերասան Ջորդան Մաստերսոնի հետ, իսկ 2014 թ-ին սկսեց հանդիպել մոդել Մեթյու Հիթի հետ, ում հետ, սակայն, հարաբերությունները խզեց 2015 թ-ին:

 

Երիտասարդ դերասանուհու աստղային ուղին դեռևս առջևում է: Այս տարի նա արդեն հասցրել է նկարահանվել իսպանական ֆիլմում, որը կոչվում է «Vale»:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE