Փառահեղ ձայնային որակ եւ լուսային էֆեկտներ.Մեգա DJevent Երեւանում՝ Ռոբոտների գործարանում (ֆոտոռեպորտաժ)

13:59   4 հոկտեմբերի, 2015

Ֆեյսբուքում հանդիպեցի՝ «հոկտեմբերի 3-ին էլեկրոնային երաժշտության մեգաերեկույթ ռոբոտների գործարանում` հայ եւ արտասհմանյան դիջեյների մասնակցությամբ»: Որպես էլեկտրոնային երաժշտության սիրահար գնացի երեկույթին: Ի վերջո, ելույթ էին ունենալու Բրիտանիայից Հայաստան ժամանած հանրահայտ դիջեյներ James Zabiela-ն եւ Reset Robot-ը, շվեդ Tiger Stripes-ը: 

Ի՜նչ մեղքս թաքցնեմ՝ մտավախություն ունեի, որ կազմակերպիչները անհրաժեշտ ձայնային որակ եւ լուսային էֆեկտներ չեն կարողանա ապահովել, քանի որ տառապանքս փորձ ունի. լավ գովազդված եւ ձախողված երեկույթներ շատ եմ տեսել;
Մտա գործարան, մտավախությունս վայրկենաբար չքացավ. փառահեղ ձայնային որակից եւ լուսային էֆեկտներից բերանս բաց մնաց: Ոնց որ երազում լինեի, չեի հավատում, որ Հայստանում նման բան հնարավոր է:

Էլեկտրոնային երաժշտության համար 4500 ք/մ տարածք, նման ձայնային եւ լուսային հագեցվածություն, արտերկրում պատրաստված աննախադեպ 3D անիմացիա, խելահեղ ռիթմեր, մոռացության մեջ պարող հարյուրավոր երիտասարդներ Երեւանը չէր տեսել, բայց երեկ տեսավ՝ SMOOTH BEATS-ի կազմակերպիչների, ու դիջեյներ Karo Pillz-ի, Areg-ի, xtrm-ի, Goga Graffiti-ի, Tiger Stripes-ի, Reset Robot-ի եւ James Zabiela-ի աներեւակայելի ելույթների շնորհիվ:

Երեւանում այսպիսի որակով կազմակերպված երեկույթ դեռեւս չէր իրականացվել, վստահեցնում եմ ձեզ: Հա, քիչ էր մնում մոռանայի՝ ու լրիվ անվճար:

Լավ գովազդված եւ իսկապես մեգաերկույթը Ռոբոտների նախկին արտադրամաս էր բերել ոչ միայն էլեկտրոնային երաժշտության իրական սիրահարներին, այլեւ բազմաթիվ այլ երիտասարդների, ովքեր երեւի այնքան էլ հաճախ չեն լսում ակումբային երաժշություն: Համոզված եմ՝ այս երկույթը երկար ժամանակ կմնա շատերի հիշողության մեջ: Սա Հայստանում ակումբային կյանքի եւ էլեկտրոնային երաժշտությանը զարգացման առաջին ծիլն էր:

Երեկույթին մասնակցած շատերը կհամաձայնեն հայտնի ու շատ սիրելի շվեդ դիջեյ Tiger Stripes-ի ֆեյսբուքյան գրառման հետ՝ «Շնորհակալություն, Հայաստան, գժական էր»:



© NEWS.am STYLE