Մայլի Սայրուսը լաց է եղել Saturday Night Live-ի ուղիղ եթերում

17:03   5 հոկտեմբերի, 2015

Մայլի Սայրուսի հերթական արարքը ողողել է համացանցը: Այս անգամ հայտնի երգչուհին որոշել է հասարակությանը ապշեցնել ոչ թե իր բաց հագուստներով, այլ վարքով:

22-ամյա երգչուհին մասնակցել է Saturday Night Live շոուին, որտեղ երգերից մեկի կատարման ժամանակ հենց բեմում լաց է եղել: Սկզբում Մայլի իր խմբի հետ միասին սկսել է կատարել Karen Don't Be Sad բալլադը:

Դրանից հետո Սայրուսը որոշել է եւս մեկ երգ կատարել, այս անգամ առանց խմբի: Երգչուհին նստել է դաշնամուրի առջեւ եւ երգել The Twinkle Song-ը: Այս կոմպոզիցիան յուրատեսակ ձոն է մահացած ընտանի կենդանիներին:

Երգը կատարելիս Սայրուսը հիշել է սեփական չորքոտանիներին, եւ նա չի կարողացել զսպել արցունքները:
Երգչուհին նաեւ մենախոսությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ ամառն իսկապես մոտեցել է ավարտին:

Սայրուսի խոսքի ժամանակ էկրանին ցուցադրվել են վերջին ժամանակների գլխավոր նյուզմեյքերները:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE