«Նոր Ալիք-2015». Մրցույթի ժամանակ երգ են նվիրել Ժաննա Ֆրիսկեի հիշատակին

14:02   5 հոկտեմբերի, 2015

«Նոր Ալիք-2015» մրցույթի ժամանակ, մասնակիցներից բացի, ելույթ են ունեցել նաեւ ժյուրիի անդամները, որոնք կատարել են իրենց կոմպոզիցիաներից մեկը:

Պրոդյուսեր ւ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը Յուրի Բաշմետի հետ դուետով իր «Одиночество» անվանումով համարը նվիրել են այս տարի մահացած երգիչ-երգչուհիներին:

Կատարման ժամանակ բեմի էկրանին ցուցադրվել են երգչուհի Ժաննա Ֆրիսկեի, Բատիրխան Շուքենովի (A-Ստուդիո), բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի եւ երգչուհի Ելենա Օբրազցովայի լուսանկարները:



© NEWS.am STYLE