Թուրքիայում Little Miss World գեղեցկության մրցույթում 11-ամյա հայուհին արժանացել է «Little Top Model of the World» տիտղոսին

13:23   5 հոկտեմբերի, 2015

Անթալիայում կայացած «Little Miss World» համաշխարհային մանկական գեղեցկության մրցույթին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը:
11-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանը միջազգային հեղինակություն ունեցող ժյուրիի կողմից արժանացել է «Little Top Model of the World» տիտղոսին: 

 

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Ասատրյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է, որ մրցույթին նախապատրաստվել են 3 օր:


«Մրցույթին մասնակցում էին չորս տարիքային խմբի մասակիցներ` «Tiny Miss», «Mini Miss», «Little Miss» եւ «Teen Miss»: Յուրաքանրյուր խումբ ուներ իր հաղթողը: Սյուզաննան մասնակցում էր «Little Miss» խմբում, որտեղ ներկայանում էին 9-12 տարեկան երեխաները: Այդ խմբում հաղթող է ճանաչվել Ղազախստանը ներկայացնող Ակմեիր Ալին»,-ընդգծել է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիրը:

Ինչ վերաբերում է մեր ներկայացուցչին` Սյուզաննային,  ամռանը նա  մասնակցել է «Թոփ մոդել Երևան 2015» մանկական մրցույթին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» հատուկ անվանակարգին: Սա հնարավորություն էր տվել նրան նվաճել «Little Miss World 2015» համաշխարհային մանկական գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնելու ուղեգիր: «Little Miss World» համաշխարհային մանկական գեղեցկության Հայաստանի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է:  

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Գևորգ Ասատրյանը



© NEWS.am STYLE