Համացանցում է հայտնվել Սեմ Սմիթի Writing's On The Wall երգի տեսահոլովակը

18:16   5 հոկտեմբերի, 2015

Youtube-ի Սեմ Սմիթի ալիքում հայտնվել է Writing's On The Wall երգի տեսահոլովակը: Այն Ջեյմս բոնդի մասին պատմող նոր ֆիլմի սաունդթրեքն է:

Տեսահոլովակում Սեմ Սմիթը կատարում է իր հիթը, որն այս պահին բրիտանական չարթում առաջին հորիզոնականն է զբաղեցնում:

Բացի երգչից, տեսահոլովակում կարելի է կադրեր տեսնել Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող նոր ֆիլմից:
Հետաքրքիր , որ Writing on the Wall թրեքը Բոնդիանայի առաջին թեման է դարձել եւ գլխավորել սինգլների բրիտանական չարթը:



© NEWS.am STYLE