Դակոտա Ջոնսոնը «Մեծ պոռթկում» էրոտիկ ֆիլմի թրեյլերում

11:42   6 հոկտեմբերի, 2015

StudioCanal ընկերության Youtube ալիքում բոլորովին վերջերս հայտնվել է «Մեծ պոռթկում» ֆիլմի թրեյլերը՝ Դակոտա Ջոնսոնի գլխավոր դերակատարումով: Ֆիլմի ռեժիսորն է Լուկա Գուադանյինոն: Այս էրոտիկ դրամայում Դակոտայից բացի գլխավոր դերերը կատարում են Թիլդա Սուինթոնը, Ռեյֆ Ֆայնսը եւ Մաթիաս Շոնարթսը: 

«Մեծ պոռթկումը» Ալեն Դելոնի եւ Ռոմի Շնայդերի մասնակցությամբ 1969 թ. նկարահանված «Լողավազան» ֆիլմի ժամանակակից տարբերակն է:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են հանրահայտ ռոք աստղ Մարիամի ու կինոռեժիսոր Փոլի շուրջ: Նրանք անսպասելիորեն հանդիպում են իրենց հին ընկերոջն ու նրա դստերը: Այսուհետ նրանց կյանքը այլեւս երբեք նույնը չի լինի. սկսվում է խանդի, կրքի ու մահացու վտանգների փոթորիկ: Հոգեբանական կոնֆլիկտից ու վատ ավարտից խուսափել չի հաջողվի:



© NEWS.am STYLE