Ելենա Վաենգայի նախկին պրոդյուսերը Մոսկվայում սեքս քասթինգներ էր կազմակերպում

11:02   6 հոկտեմբերի, 2015

Ռուսական շոու բիզնեսում մեծ աղմուկ է բարձրացել: Շոու բիզի աշխարհում հայտնի պրոդյուսերներ Սեգեյ Խարինն ու Ստեփան Ռազինը (Ելենա Վաենգայի, Կարոլինայի, Տրոֆիմի նախկին պրոդյուսերները) Մոսկվայում իրենց Like Music պրոդյուսերական կենտրոնում սեքս քասթինգներ էին կազմակերպում: 

LifeNews-ը պարզել է, որ նմանատիպ քասթինգներն առայսօր շարունակվում են:

Like Music-ի նախկին մասնակցի՝ երաժշտական պրոդյուսեր Վլադիմիր ֆերապոնտովի խոսքով, բանկիր Կապիտոնովի նախագիծը երբեք չի փակվել ու ստեղծվել է նրա հիմնադրի սեռական պահանջները բավարարելու համար:
«Ինձ համար ցավալի է, որ այս տեղեկությունը հրապարակային է դարձել: Նրա նախագիծը կոչվում է «Սիրենա»: Առհասարակ պրոդյուսեր բառը Կապիտոնովին չի համապատասխանում: Նա բանկիր է: Հավանաբար երիտասարդ տարիներին աղջիկները նրան մերժում էին, ու հիմա նա որոշել է վրեժխնդիր լինել,- համարում է պրոդյուսերը,- Իսկ մեծ քանակությամբ մերկ մարմիններ ստանալու լավագույն միջոցը պրոդյուսեր դառնալն է: Դրա համար էլ նա ինքն իրեն այդպես է կոչում: Այդպիսի արտահայտություն կա, որ աղջիկը շոու բիզնես կարող է մտնել միայն անկողնու միջոցով»:

Ֆերապոնտովի խոսքով, բավական էր սոցցանցերում քլիչ գցել եւ հայտնի երգչուհի դառնալու ցանկություն ունեցող աղջիկների անսպառ հոսք կսկսվի:

«Այդ ամենը զզվելի է: Երբ աղջիկը գալիս է, նրան առաջարկում են մերկանալ, եթե նա մերկանում է, ապա նրա հետ շարունակում են բանակցել: Իհարկե ողջունելի է եթե նա կարողանա նաեւ երգել, բայց իրականում շոու բիզնեսում դա չէ կարեւորը: Իսկ եթե նա չի մերկանում, ապա միանգամից «ցտեսություն» են ասում: Շոու բիզնեսում պետք է անկաշկանդ լինել: Եվ ի վերջո աղջիկներին առաջարկում են քնել ընկերոջ հետ: Դա նրա սեռական երեւակայությունն է, - շարունակում է պրոդյուսերը,- հենց աղջիկներն անում են դա, նրանք անհետաքրքիր են դառնում նրա (Կապիտոնովի) համար: Ես չեմ կարծում, որ այս նախագիծը երբեւէ կյանքի կկոչվի, այն ընդամենը սեռական բավականություն ստանալու յուրատեսակ միջոց է»:

Չնայած քասթինգը պետք է ավարտվեր դեռ ապրիլի 27-ին ու 500 աղջիկներից պետք է չորս լավագույն մասնակիցները ընտրվեին, բայց մրցույթն առայսօր շարունակվում է (տեսագությունը ստորեւ):

Like Music երաժշտական լեյբլի նոր նախագծի մասին պրոդյուսերներ Ստեփան Ռազինն ու Սերգեյ Խարինը հայտարարել էին 2015 թ. սկզբին: Աղջիկներից բաղկացած նոր կոլեկտիվը ներկայացվում էր որպես երկրորդ «ՎԻԱ Գրա»: Այս նախագիծն իրականացնելու նպատակով, պրոդյուսերների խոսքով, կոլեկտիվ են հրավիրվել պրոֆեսիոնալ բանաստեղծներ, երաժիշտներ, քլիփմեյքերներ, ոճաբաններ, դիզայներներ ու լուսանկարիչներ:



© NEWS.am STYLE