Ինտելեկտն ազդում է ամուսնական հավատարմության վրա

22:27   25 հունվարի, 2013

Տղամարդու ամուսնական հավատարմությունը կախված է նրա մտավոր զարգացվածության աստիճանից։ Այս եզրահանգմանն են եկել Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանի հոգեբանները։ Որքան խելացի է ամուսինը, այնքան քիչ է իր կնոջը դավաճանելու հավանականությունը, կարծում են նրանք։

Ըստ Likar.info-ի, հետազոտության հեղինակների կարծիքով էվոլյուցիայի գործընթացում տղամարդու պոլիգամ էությունն աստիճանաբար փոխարինում է մոնոգամիայով։ Մարդկության էվոլյուցիոն զարգացման տվյալ փուլում միակ կնոջ հետ հարաբերությունը սեռական վարքի լավագույն մոդելն է։ Միակնությունը ժամանակակից տղամարդուն ազատում է նոր զուգընկերուհիներ գտնելու փորձի առաջացրեծ սթրեսից։

Բրիտանացի հոգեբանները պարզել են, որ միայն բարձր մտավոր կարողություն ունեցող տղամարդն է ընդունակ ենթագիտակցորեն հասկանալ, որ միակնությունը հակառակ սեռի հետ հարաբերությունների առավել ձեռնտու տարբերակ է։



© NEWS.am STYLE