«Նոր Ալիք-2015». Ավագ եւ Կրտսեր Ջիվան Գասպարյանների անկրկնելի ելույթը Իգոր Կրուտոյի եւ Յուրի Բաշմետի հետ

11:35   6 հոկտեմբերի, 2015

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Սոչիում «Նոր Ալիք-2015» մրցույթի շրջանակներում տեղի է ունեցել համերգ՝ Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Համերգի հատուկ հյուրն էր Ջիվան Գասպարյանը, ով, ի դեպ, հենց երեկ դարձել է 85 տարեկան:

Նա նվագել է իր թոռան՝ Ջիվան Գասպարյան Կրտսերի, Իգոր Կրուտոյի եւ Յուրի Բաշմետի հետ միասին:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է նրանց անկրկնելի կատարման տեսագրությունը:

Շուշան Շատիկյան՝ Սոչիից



© NEWS.am STYLE