Ջիմ Քերրիի՝ ինքնասպանություն գործած նախկին ընկերուհին ամուսնացած էր

15:41   6 հոկտեմբերի, 2015

Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերրիի նախկին ընկերուհին՝ Քետրիոնա Ուայթը անցյալ շաբաթ ինքնասպան էր եղել; Ամերիկյան դերասան Ջիմ Քերրիի նախկին ընկերուհու մարմինը Լոս Անջելեսի իր տանը հայտնաբերել էին նրա ընկերներից երկուսը։ 

Այժմ նոր մանրամասներ են հայտնի դարձել Քետրիոնա Ուայթի գործի վերաբերյալ։

Ինչպես գրում է US Magazine-ը, արգելված դեղամիջոցների մեծ չափաբաժին ընդունելու հետեւանքով մահացած աղջիկը ամուսնացած է եղել։

Ինչպես հայտնում է Էդ Ուինթերզը՝ բուժփորձագիտության գրասենյակից, որտեղ ավելի վաղ արդեն պարզել էին, որ ինքնասպանության փորձ է եղել, կինն ամուսնացած էր, բայց ամուսնու հետ չէր ապրում։ Դա նշանակում է, որ ամուսինն է հանդիսանում նրա ամենամոտ իրավաբանական ազգականը։ Աղջիկը մոտ հինգ ամիս առաջ հեռացել էր ամուսնուց, որի անձը դեռեւս չի պարզվել, եւ մտադիր էր ամուսնալուծության գործընթաց սկսել։ 


Ջիմ Քերրիի հետ Քետրիոնան հանդիպում էր արդեն մի քանի տարի՝ 2012 թվից ի վեր, երբեմն հեռանում էր նրանից, հետո նորից սկսում հանդիպել։ Վերջին անգամ զույգը բաժանվել էր սեպտեմբերին։
Պարզվել է, որ Ջիմը եւս չգիտեր իր սիրելիի ամուսնացած լինելու մասին։


«Նա պատրաստվում էր դեկտեմբերին ամուսնալուծության գործընթաց սկսել։ Եթե Ջիմ Քերրին իմանար, որ կինն ամուսնացած է, նրա հետ այդպես բացահայտորեն չէր հայտնվի հասարակական վայրերում», - հաղորդում է ներքին աղբյուրը։



© NEWS.am STYLE