Ջենիֆեր Էնիսթոնն ավիաընկերության զվարճալի գովազդում է նկարահանվել

14:18   6 հոկտեմբերի, 2015

Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է աշխարհի առաջատար ավիաընկերություններից մեկի՝ Emirates Airlines-ի գովազդում, որի ալիքում էլ Youtube-ում հայտնվել է հոլովակը։ 

46-ամյա աստղը ավիաընկերության հետ հինգ միլիոն դոլարի պայմանագիր է կնքել, որի համաձայն, Էնիսթոնը գովազդելու է նրա ծառայությունները։

Գովազդը սկսվում է այն պահին, երբ Էնիսթոնը հուսահատ փորձում է ինքնաթիռում ցնցուղ եւ բար գտնել, բայց ընդամենը աշխատակազմի ծաղրի առարկան է դառնում։ Իհարկե պարզվում է, որ այդ ամենը աստղի մղձավանջն է եւ նա արթնանում է ամբողջ աշխարհում հայտնի A380-ի առաջին կարգի անձնական շքեղ կուպեում, որտեղ եւ հանգստի գոտի կա, եւ բար։

Այդ ամենը ավարտվում է նրանով, ոչ Ջենիֆերը բարմենին պատմում է իր մղձավանջի մանրամասները եւ նրանից հետաքրքրվում, թե հնարավոր չէ՞ ավելի հեռու թռչել։



© NEWS.am STYLE