Քիմ Քարդաշյանը ներկայացել է իր խորթ հոր հետ, որը փոխել էր սեռը

17:35   6 հոկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել Քեյթլին Ջենների հետ: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի կիրակնօրյա թողարկման ժամանակ Քիմի մայրը՝ Քրիս Ջենները, «գրողի ծոցն էր ուղարկել» իր նախկին ամուսնուն՝ Բրյուս Ջեներին, որը փոխել է սեռը ու «դարձել» Քեյթլին Ջեններ: 

34-ամյա հայուհին որոշել է մեղմել Քրիսի ու Քեյթլինի լարված հարաբերությունները ու լուսանկարվել է Քեյթլինի հետ:
«Քեյթի հետ»՝ այսպես է լուսանկարը ստորագրել Քիմը:



© NEWS.am STYLE