Սեն-Լորանի գարուն-ամառ 2016 շքեղ հավաքածուի ցուցադրությունը Փարիզում

19:25   6 հոկտեմբերի, 2015

Փարիզի նորաձեւության շաբաթի ընթացքում տեղի է ունեցել Սեն-Լորան ապրանքանիշի գարուն-ամառ 2016 շքեղ հավաքածուի ցուցադրությունը։ 

Ապրանքանիշի դիզայներ Էդի Սլիմանը այս անգամ եւս փորձում է սահմանին հավասարակշռություն պահպանել՝ ստեղծելով արքայադուստրերի կերպարներ, որոնք «թագադրված են» մինիմալիստական ոճի փոքր ապարոշներով եւ կրում են 90-ականների կուլտային հագուստը՝ ներքնազգեստ հիշեցնող զգեստը։

Թափանցիկ ժանյակներից, լյուրեքսից, ցանցերից, թավշից եւ մետաղականացված գործվածքներից նուրբ վերնաշապիկները Սլիմանը համադրում է կոշտ կաշվից բաճկոնակների, ջինսերի, թրենչների, լայն սվիտրերի, գունազրկված կիմոնոների, տղամարդու բաճկոնների, հովազի մորթի հիշեցնող վերարկուների եւ մուշտակների հետ, որոնք ասես Պորտոբելլոյի շուկայից գնված լինեն եւ դրանք լրացնում է կամ սուր ու բարձր կրունկներով կոշիկներով կամ էլ ռետինե ճտքակոշիկներով։

Աղբյուրը՝Spletnik



© NEWS.am STYLE