Օլիվիա Ուայլդն ու մյուսները՝ Մարտին Սկորսեզեի «Վինիլ» սերիալի նոր թրեյլերում

14:33   7 հոկտեմբերի, 2015

Youtube-ի HBO ալիքում հայտնվել է Մարտին Սկորսեզեի «Վինիլ» նախագիծը: Ֆիլմի գլխավոր դերերում են Օլիվիա Ուայլդը, Բոբի Կանավալեն, Ռեյ Ռոմանոն, Ջունո Թեմփլը եւ Ջագերի որդին՝ Ջեյմսը, ինչպես նաեւ այլ դերասաններ:

Հեռուստատեսային դրաման, որի գործողությունները ծավալվում են Նյու Յորքում, պատմում է 1970-ականների երաժշտական ինդուստրիայի կուլիսային կյանքի մասին՝ սեքս, թմրանյութեր եւ ռոք-ըն-ռոլ...

Իսկ այս աշխարհին մենք կկարողանանք նայել ձայնագրման ստուդիայի տնօրեն  Ռիչի Ֆինեստրայի աչքերով, ով փորձում է դիմանալ փանքի ու դիսկոյի զարգացման ճնշմանը:



© NEWS.am STYLE