Ռիհաննա. Ես վաղուց սեքսով չեմ զբաղվել ու նույնիսկ չեմ հետաքրքրվել որեւէ մեկով

12:08   7 հոկտեմբերի, 2015

Ինչպես գրել էինք երեկ՝ Ռիհաննան նկարահանվել է ռետրո ոճի համարձակ ֆոտոսեսիայում Vanity Fair նորաձեւ ամսագրի համար: 27-ամյա հանրահայտ երգչուհին կուբայուհու կերպարով է ներկայացել իր երկրգապուներին: Երգչուհու լուսանկարները զարդարել էին ամսագրի թե կազմը, թե էջերը: 

Իսկ հիմա մեջբերում ենք մի հատված Ռիհաննայի հետ հարցազրույցից, որտեղ բարբադոսյան գեղեկցուհին, ով երկու տարի առաջ է բաժանվել ռեփեր Քրիս Բրաունից, որը ծեծում էր նրան, պատմում է, որ նոր սեր այդպես էլ չի գտել:
Երգչուհին խոստովանել է, որ սեքսն առանց սիրո անհնար է համարում:

«Չնայած իմ հանդուգն ու սեքսուալ կերպարին, ես երբեք ինտիմ հարաբերություններ չեն հաստատում, եթե մարդու նկատմամբ լուրջ զգացմունքներ չեմ տածում: Ընդ որում ինձ համար կարեւոր է նաեւ, որ այդ զգացմունքները փոխադարձ լինեն: Առանց պարտավորությունների սեքսը դատարկում է հոգիս, այն ասես անգնդակ կրակոց լինի: Ես չեմ ուզում առավոտյան արթնանալ մեղքի զգացումով: Ենթադրենք զուգընկերս ինչ-որ բան ստացել է, իսկ ես ի՞նչ եմ ստացել: Ինչպե՞ս եմ ես ինձ զգալու: Ես այդպես չեմ կարող: Մասամբ ես զսպում եմ ինձ, քանի որ ճանաչված երգչուհի եմ, մասամբ էլ ՝ քանի որ կին եմ, որը հարգում է ինքն իրեն: Հենց դա էլ ինձ փրկում է: Երբ սիրում ես ինչ որ մեկին, ամեն ինչ այլ կերպ է: Կարելի է նույնիսկ չսիրել ինչ -որ մեկին, այլ իսկապես լավ վերաբերվել մարդուն ու հոգ տանել նրա մասին՝ զգալով, որ դա փոխադարձ է: Ինձ համար դա նախեւառաջ պայմանավորված է ինքս իմ նկատմամբ ունեցած հարգանքով: Ահա թե ինչու ես վաղուց սեքսով չեմ զբաղվել ու նույնիսկ չեմ հետաքրքրվել որեւէ մեկով, քանի որ չեմ ուզում արթնանալ ու զգալ, որ մեղավոր եմ ինքս իմ առջեւ: Իհարկե ես ինձ թույլ եմ տալիս ֆլիրտներ, ես մարդ եմ՝ կին եւ սիրում եմ սեքսը: Բայց ես չեմ փնտրի համակրելի տղայի, որի հետ կարելի է գիշեր անցկացնել»,- անկեղծացել է Ռիհաննան:



© NEWS.am STYLE