65-ամյա Սթիվի Ուանդերը բաժանվել է իր երկրորդ կնոջից

11:05   7 հոկտեմբերի, 2015

Հանրահայտ երգիչ Սթիվի Ուանդերը պաշտոնապես բաժանվել է իր նախորդ կնոջից ՝ Քայ Միլար Մորիսից: 

Ինչպես հայտնել է TMZ-ը, 65-ամյա երաժիշտը ու Մորիսը ամուսիններ են եղել 2001-2009 թթ, ամուսնալուծության փաստաթղթերում նշված է, որ նրանց երկու երեխաները գտնվելու են ծնողների համատեղ խնամակալության տակ:

Երգիչը կկարողանա նրանց իր հետ շրջագայության տանել, իսկ նրա նախկին կինը կստանա ամսական 25 հազար դոլարի ալիմենտ:

Նշում են, որ երաժիշտը փաստաթղթերի տակ ստորագրության փոխարեն իր մատնահետքն է դրել:



© NEWS.am STYLE