Քորթնի Քարդաշյանն ամբողջովին մերկացել է նոր ֆոտոսեսիայի համար

15:29   7 հոկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի ավագ քույրն ամբողջովին մերկացել է նոր ֆոտոսեսիայի համար: Լուսանկարիչ Բրայան Բոուեն Սմիթը սկսել է նոր նախագիծ՝ շոու բիզնեսի տարբեր աստղերի լուսանկարների շարքեր: Այդ նախագծին մասնակցում է նաեւ 36-ամյա Քորթնի Քարդաշյանը: 

«Երջանիկ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին», -գրել է Քորթնին իր Instagram-ում:

Նրա, ինչպես նաեւ զանազան այլ աստղերի լուսանկարները հնարավոր կլինի տեսնել լուսանկարչի ցուցահանդեսում, որը սկսվում է հոկտեմբերի 19-ին Լոս Անջելեսի De Re Gallery պատկերասրահում:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE