Ցանցում հայտնվել է «Քաղցած խաղերի» վերջին մասի թրեյլերը

16:14   7 հոկտեմբերի, 2015

Lionsgate ընկերության Youtube-ի էջում հայտնվել է «Քաղցած խաղերի» վերջին մասի թրեյլերը։ Եվ դարձյալ էկրանին Ջենիֆեր Լաոուրենսն է։ «Խաղերի» ստեղծմանը մասնակցել են Ջոն Հաթչերսոնը, Լիամ Հեմսվորթը, Վուդի Հարելսոնը, Էլիզաբեթ Բենքսը, Ջուլիան Մուրը, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը եւ այլ դերասաններ։ 

Ֆիլմի նոր մասում Ջենիֆեր Լոուրենսի հերոսուհին պիտի ապստամբների զորքն առաջնորդի դեպի Կապիտոլիում եւ նախագահը, որը մարդկանց երկար տարիներ ստրկության եւ վախի մեջ է պահել։

«Քաղցած խաղեր. Ծաղրահավիկը. Մաս 2»-ը համաշխարհային վարձույթ դուրս կգա նոյեմբերի 20-ին։



© NEWS.am STYLE