Թոնի Բրեքսթոնի անցած ուղին և լավագույն հիթերը.Թոնի Բրեքսթոնն այսօր դարձավ 48 տարեկան

20:16   7 հոկտեմբերի, 2015

«Unbreak My Heart», «You’re Making Me High», «Spanish Guitar», «How Could an Angel Break My Heart» և մի շարք այլ հիթերի կատարող Թոնի Բրեքսթոնն այսօր դարձավ 48 տարեկան:

 

Իր կարիերայի ընթացքում ամերիկացի երգչուհին արժանացել է ինը «Billboard Music Awards», յոթ  «American Music Awards»  և նույնքան էլ «Գրեմմի» մրցանակների:

Թոնի Բրեքսթոնը հայտնի դարձավ 90-ականներին: Այս ընթացքում երգչուհին վաճառել է 67 միլիոն ձայնագրություններ, այդ թվում` 40 միլիոն ալբոմ:

1996 թ-ին նրա «Unbreak My Heart» հիթը ճանաչվել է բոլոր ժամանակների` թվով երկրորդ ամենաշատ վաճառված սինգլը:

Բրեքսթոնն աչքի է ընկնում իր բարձր ճաշակով: 2011 թ-ին նա ճանաչվեց «Գրեմմի» մրցանակաբաշխության տասը տարիների ամենանորաձև աստղերից մեկը:

 

2001 թ-ին Թոնի Բրեքսթոնն ամուսնացավ երաժիշտ Քերրի Լյուիսի հետ: Նույն թվականին ծնվեց նրանց առաջնեկը` Դենիմը: 2002 թ-ին Թոնին կրկին հղիացավ, սակայն այս անգամ հղիության ընթացքը ծանր եղավ երգչուհու համար: Զույգի երկրորդ որդին` Դիզելը, ծնվեց 2003 թ-ին` աուտիզմ ախտանիշով: Դրանից հետո Բրեքսթոնը դարձավ  «Autism Speaks» կազմակերպության անդամ: Նա համարվում է այդ կազմակերպության միջազգային խոսնակը:

2013 թ-ին Բրեքսթոնն ու Լյուիսը պաշտոնապես ամուսնալուծվեցին:

 

2011 թ-ին ամերիկյան «WE tv» հեռուստաալիքը սկսեց հեռարձակել «Braxton Family Values» իրական շոուն, որի հերոսներն են Բրեքսթոն քույրերը` Թոնին, Թամարը, Թրեյսին, Թոուանդան, Թինան և նրանց մայրը` Էվելինը:

Հեռուստաշոուն առայժմ ունի 4 եթերաշրջան:

 

 

Սյունե Առաքելյան

 

 

 



© NEWS.am STYLE