Սկանդալ ռուսական շոուբիզնեսում. Ժաննա Ֆրիսկեի բուժման գումարը գողացել են

15:04   7 հոկտեմբերի, 2015

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի շուրջ աղմուկը չի լռում. Դմիտրի Շեպելեւի եւ հայտնի երգչուհու ընտանիքի միջեւ «հաշիվների պարզումից» բացի, հայտնի է դարձել, որ երգչուհու բուժման համար հավաքված գումարը կորել է։ 

Այժմ երգչուհու հայրը դստեր նախկին քաղաքացիական ամուսնուն մեղադրում է նրա բուժման համար ստացված միջոցները վատնելու համար, գրում է «Дни»-ն։

Իրոք էլ, «Ռուսֆոնդի» կայքում հրապարակված տվյալներից դատելով, «Բլեստյաշչիե» խմբի նախկին մեներգչուհու բուժման համար ավելի քան 70 միլիոն ռուբլու նվիրատվություն է հավաքվել։ Հաշվետվությունների համաձայն, հիմնադրամը տարեսկզբին Ժաննա Ֆրիսկեի հաշվին 11 636 146 ռուբլի է փոխանցել. հունվարի 9-ին՝ 4 710 811 ռուբլի, փետրվարի 27-ին՝ 1 732 765 ռուբլի, մարտի 19-ին՝ 5 192 570 ռուբլի։ Հետագայում երգչուհու ցանկությամբ 32 619 851 ռուբլի ուղղվել է ուռուցքներ ունեցող երեխաների բուժմանը։

«Հոկտեմբերի 28-ին «Ռուսֆոնդի» եւ Ժաննա Ֆրիսկեի միջեւ բուժման շարունակման համար նրա անձնական բանկային հաշվին փոխանցվել է մնացած 25 011 790 ռուբլի գումարը։ Պայմանագրի համաձայն, այդ գումարի վատնման վերաբերյալ հաշվետվությունները կփոխանցվեն «Ռուսֆոնդ»։ Իսկ մենք ձեզ տեղյակ կպահենք դեպքերի ընթացքին», հաղորդում է կազմակերպության կայքը մնացած գումարի մասին։

Չնայած կազմակերպության խոստումներին, առայժմ հայտնի չէ, թե ինչի վրա է ծախսվել մնացած 25 միլիոնը։ «Ռուսֆոնդի» կայքում այդ մասին ոչինչ չի ասվում։
«Մենք փակել ենք այդ թեման։ Գումարը փոխանցել ենք ծնողներին, եւ արդեն նրանք պիտի հաշվետու լինեն մեր առաջ։ Ես վերջերս եմ սկսել աշխատել եւ այդ հարցին ինքս չեմ կարող պատասխանել», – Super.ru-ին հայտնել է «Ռուսֆոնդի» հասարակության հետ կապի գծով տնօրեն Իրինա Սոկոլովան։

Ավելի վաղ Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է այն մասին, որ դստեր քաղաքացիական ամուսինը երգչուհուն բազմիցս խաբել է դրամական հարցերում եւ, բացի այդ, դատարկում էր նրա բանկային քարտի պարունակությունը։ Վլադիմիր Կոպիլյովը պնդում է, որ Մերձմոսկովյեում առանձնատան կառուցման եւ նորոգման փողը Շեպելյովը վերցրել է Ֆրիսկեի բանկային քարտից։ Հոր խոսքով, նա նույնիսկ կնոջ մահից հետո է վերանորոգել տունը եւ անհրաժեշտ գումարը վերցրել է նրա բուժմանը տրամադրված միջոցներից։



© NEWS.am STYLE