Երգչուհի Ալսուի հորը սնանկացում է սպառնում

17:37   7 հոկտեմբերի, 2015

Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ռուս հայտնի երգչուհի Ալսուի հորը՝ Ալթայի երկրամասի նախկին սենատոր 61-ամյա Ռալիֆ Սաֆինի ցանկանում են սնանկ ճանաչել, հաղորդում է НТВ-ն։

Ռուսական բանկը նման խնդրանքով հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան այն բանից հետո, երբ Ռուսաստանում ուժի մեջ է մտել ֆիզիկական անձանց սնանկացման մասին օրենքը։ Պարտատիրոջը սնանկ ճանաչելու հայտարարությունը գրանցվել է արբիտրաժային գործերի քարտադարանում։

Ֆիզիկական անձանց սնանկացման մասին նոր օրենքի համաձայն, այն դեպքում, եթե ժամկետանց պարտքերի գումարը կես միլիոն ռուբլուց պակաս է, ապա քաղաքացին իրավունք ունի արբիտրաժային դատարան դիմել սնանկության վերաբերյալ հայտարարությամբ։ Եթե գումարն ավելի մեծ է, ապա նա պարտավոր է անել դա։ Ընդ որում սնանկության գործընթաց կարող են սկսել նաեւ պարտապանները։



© NEWS.am STYLE