Քանիե Ուեսթը՝ նորաձեւության աշխարհի մասին, որտեղ իշխում են նույնասեռականները

11:02   8 հոկտեմբերի, 2015

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտնի է իր էքսցենտրիկ վարքով, օրերս հարցազրույց է տվել SHOWstudio-ին եւ պատմել է նորաձեւության աշխարհի մասին իր տպավորությունների մասին, որտեղ նա վստահաբար մտնում է տաղանդավոր դիզայների իրավունքներով:

Քանյեն, ով ուզում է 2020 թվականին ԱՄՆ նախագահ դառնալ, նշում է, որ նորաձեւության աշխարհում իշխում են նույնասեռականները, որոնք դուրս են մղում այն տղամարդկանց, որոնք նախընտրում են կանանց ոչ միայն հագցնել, այլեւ մերկացնել:

«Նորաձեւության աշխարհում ես ինձ վրա խտրականություն եմ զգում, որովհետեւ գեյ չեմ: Երաժշտության մեջ հակառակը, դուրս են մղում նույնասեռականներին: Պետք է ցնցող տաղանդ ունենաս՝ կարծրատիպերը կոտրելու համար: Բոլորը կարծում էին, որ Ֆրենկ Օուշենի խոստովանությունը (ռեփ կատարողը 2012-ին հայտարարել էր իր բիսեքսուալ լինելու մասին) խաչ կքաշի նրա կարիերայի վրա, բայց կան մարդիկ, որոնք կոտրում են սառույցը եւ այդ դեպքերում բոլոր այդ կլիշեները չեն աշխատում: Մարդիկ, որոնք կոտրում են կարծրատիպերը, փոխում են պատմությունը»,-ընդգծել է Ուեսթը՝ SHOWstudio-ին տված հարցազրույցում:



© NEWS.am STYLE