Սուպերմոդել Կարա Դելեվինը եւ երգչուհի St.Vincent-ը որոշել են ամուսնանալ

13:35   8 հոկտեմբերի, 2015

Փարիզում Նորաձեւության շաբաթը ոչ միայն նորաձեւության հանրահայտ տների ցուցադրություններն են, այլեւ մշտական լուրերն ու բամբասանքներն անվանի մոդելների շուրջ:

Եվ այսպես Chanel-ի ցուցադրությունից հետո լուրեր են շրջում այն մասին, որ սուպերմոդել Կարա Դելեվինը որոշել է ամուսնանալ իր ընկերուհու՝ երգչուհի St.Vincent-ի հետ:

23-ամյա բրիտանուհին ոչ մի հայտարարություն չի արել, բայց ցուցադրության ժամանակ մոդելի մատին մատանի են նկատել:


Ի դեպ, աղջիկներն այդ լուրերի համար առիթ էին տվել դեռ ամռանը, երբ 33-ամյա Էննին Instagram –ում տեղադրել էր ֆոտո-գրություններ, որտեղ ասված էր.«Ամուսնացիր ինձ հետ, Էննի Քլարկ»:

Աղբյուր՝ EOnline



© NEWS.am STYLE