Ժաննա Ֆրիսկեի մորը թույլ են տվել հանդիպել թոռնիկի հետ

12:32   8 հոկտեմբերի, 2015

Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու նրա քաղաքացիական ամուսնու Դմիտրի Շեպելյովի միջեւ ծագած սկանդալային իրավիճակի շուրջ կրքերն օրեցօր սաստկանում են: Երեկ ցերեկը երգչուհու հայրն իր դստեր նախկին քաղաքացիական ամուսնուն մեղադրել է Ֆրիսկեի բուժման համար ստացած գումարների մսխման համար:

Հայտնի է դարձել, որ Ժաննա Ֆրիսկեի ծնողները, որոնք ավելի վաղ հավաստիացնում էին, որ Դմիտրի Շեպելյովը թույլ չի տալիս տեսնել իրենց թոռնիկին, երեկ երեկոյան հանդիպել են փոքրիկ Պլատոնի հետ:

Երգչուհու մայրը կարճատեւ հանդիպում է ունեցել թոռնիկի հետ՝ Շեպելյովի տան մոտակայքում գտնվող մանկական խաղահրապարակում:


«Այսօր թույլ են տվել, որ Օլգա Վլադիմիրովնան մոտենա ու մի քիչ խաղա Պլատոշայի հետ մանկական խաղահրապարակում: Այսօր Պլատոնը երկուսուկես տարեկան է դառնում, բայց տատիկին թույլ չեն տալիս տուն մտնել»,- Super-ին պատմել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Կոպիլովը:



© NEWS.am STYLE