Լեոնարդո Դի Կապրիոն ամուսնության առաջարկությո՞ւն է արել Քելլի Ռորբախին

11:28   8 հոկտեմբերի, 2015

Այ քեզ նորություն... Եթե դա ճիշտ է, ապա մեզ այլեւս ոչինչ չի մնում, քան շնորհավորել Հոլիվուդի գլխավոր կնամոլին: Արդեն մի քանի ամիս է լուրեր են շրջում, որ աշխարհի թիվ մեկ սրտակեր Դի Կապրիոն հանդիպում է 24-ամյա մոդել Քելլի Ռորբախի հետ: 

40-ամյա դերասանը մտադիր է մոտ ժամանակներս օրինականացնել նրա հետ իր հարաբերությունները, հայտնում է Hollywood Life -ը՝ վկայակոչելով ինչ որ ինսայդերական աղբյուր:

Աղբյուրը պատմում է, որ Լեոն Քելլիին առաջարկություն է արել սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքի ռեստորաններից մեկում, ընթրիքի ժամանակ:

«Դա նույնիսկ նախապես ծրագրված չէր, պարզապես այդպես ստացվեց: Նրանք զրուցում էին ու գինի խմում, իսկ հետո Լեոն հանկարծ լռեց, նայեց նրան ու ասաց, որ ուզում է նրա հետ անցկացնել իր կյանքի մնացած օրերը: Քելլին ցնցված էր, բայց Լեոն նրան վստահեցրեց, որ լուրջ է խոսում: Ու այդ ժամանակ Քելլին համաձայնեց, ու ամեն ինչ ավարտվեց երկարատեւ համբույրով»,- հայտնում է ինսայդերը:



© NEWS.am STYLE