Քիմ Քարդաշյանը կուսությունը կորցրել է 14 տարեկանում. նրա առաջին սիրեցյալը եղել է Մայքլ Ջեքսոնի զարմիկը

10:10   8 հոկտեմբերի, 2015

Գրող Շոն Սմիթը ծանր գործ է սկսել՝ որոշելով գրել Քիմ Քարդաշյանի կենսագրությունը: Իր նոր «Քիմ» գրքում հեղինակը որոշել է մանրամասն ներկայացնել Քիմ Քարդաշյանի սիրեցյալներին:

Գրքում Շոնը հայտարարում է, որ արդեն 14 տարեկանում Քիմը պատրաստ էր սեքսուալ արկածների: Հեղինակը պնդում է, որ ապագա աստղի առաջին սիրեցյալը եղել է Մայքլ Ջեքսոնի զարմիկը՝ Տիտո Ջո Ջեքսոնը, որն առավել հայտնի է որպես TJ:

Շոնը գրում է, որ Քիմն իր կուսությունը կորցրել է հենց 14 տարեկանում, իսկ հետո հաբեր է ընդունել մոր՝ Քրիս Ջեների խորհրդով:

Ի դեպ, ավելի վաղ Քիմը People-ին տված հարցազրույցում պատմել էր, որ իր ծննդյան 14-րդ տարեդարձն անցկացրել է հենց Մայքլ Ջեքսոնի ռանչոյում:

«Երբ ես գնացի, այնտեղ այնքան շատ կենդանիներ ու երեխաներ կային: Այնտեղ կար ամեն ինչ, որ կարելի էր պատկերացնել»,-նշել էր Քիմը:

Հայուհին Ջեքսոնի զարմիկի հետ հանդիպել է մոտ մեկ տարի:

Աղբյուրը՝ Daily MailMirror.



© NEWS.am STYLE