Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Cosmopolitan-ի կազմի վրայի գայթակղիչ լուսանկարը

12:05   8 հոկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում տեղադրել է Cosmopolitan ամսագրի շապիկի գայթակղիչ լուսանկարը: 

34-ամյա Քիմը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ լուսանկարը, սակայն հիշեցնենք, որ Քիմի ու նրա քույրերի լուսանկարը հայտնվել էր Cosmopolitan բրիտանական հրատարակության նոյեմբերյան թողարկման շապիկի վրա:

Քույրերն առաջին անգամ էին ամբողջական կազմով լուսանկարվել ամսագրի կազմի համար:

Հավելենք, որ գրող Շոն Սմիթը ձեռնարկել է Քիմ Քարդաշյանի կենսագրությունը գրելու դժվար գործը: «Քիմ» վերնագրով իր նոր գրքում հեղինակը որոշել է անդրադառնալ հայուհու սիրեցյալներին:



© NEWS.am STYLE