Բրունո Մարս. Ո՞ւմ պատվին Փիթերը դարձավ Բրունո և ինչո՞ւ այսօրվա հոբելյարը նախընտրեց կոչվել «Մարս»

18:19   8 հոկտեմբերի, 2015

1985 թ-ի այս օրը ծնվել է մեր օրերի ամենասիրելի ու ճանաչված երգիչներից մեկը` Բրունո Մարսը:

Նա իր կարիերան սկսել է 2006 թ-ից, բայց արդեն հասցրել է արժանանալ «Գրեմմիի» և պայթեցնել համաշխարհային հիթ շքերթներն այնպիսի երգերով, ինչպիսիք են «Grenade»-ը, «Just The Way You Are»-ը և «Lazy Song»-ը:

Բրունոն ծնվել է մեծ ընտանիքում: Նա ընտանիքի 6 երախաներից մեկն է:

Բրունո Մարսի իրական անունը Փիթեր Ջին Բայոթ Էրնանդես է:

Բրունո Մարս բեմական կեղծանունը նա ընտրել է ի պատիվ ծանրորդ Բրունո Սամարտինոյի: Քանի որ երգիչն իրեն համարում էր այս մոլորակից կտրված մարդ, որոշեց որ պիտի կոչվի Բրունո Մարս: Իսկ փոքր տարիքում նրան անվանում էին փոքրիկ Էլվիս:

Մարսը բազմիցս նշել է, որ երաժշտական աշխարհի իր կուռքերն են Մայքլ Ջեքսոնն ու Էլվիս Փրեսլին:

 

Երաժիշտը աչքի չի ընկնում իր հասակով (նրա հասակը 165 սմ է): Նրա ցածրահասակ լինելը, հատկապես, աչք զարնեց 2013 թ-ի «MTV Music Awards»-ի ժամանակ, երբ Բրունոյին «Moonman» տեսահոլովակի համար մրցանակ հանձնեց ամենաբարձրահասակ երգչուիներից մեկը` Թեյլոր Սվիֆթը:  Բայց ցածր հասակը  Մարսին չի խանգարում մշտապես լինել գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում. չէ՞  որ խարիզմատիկ երգիչը նաև շատ տաղանդավոր է: Նա տիրապետում է դհոլին, դաշնամուրին և կիթառին:

Բրունոյի նախընտրած գույնը շագանակագույնն է:

Իր երգերից երգիչն ամենաշատը սիրում է «Count on Me» ստեղծագործությունը:

Երաժիշտի երգերի մեծ մասը կարճ ժամանակում դառնում են հիթեր: Դրանցից մեկն, օրինակ, Մարկ Ռոնսոնի հետ «Uptown Funk» դուետն է, որը գլխավորել է «Media Traffic» կայքի կազմած 2015 թ-ի ամենահայտնի երգերի վարկանիշային աղյուսակը:

 

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE