Եթե մի օր ինչ-որ մեկը որոշի նկարահանել իմ կյանքի պատմությունը, հավատացեք` նա մի օր կձանձրանա. Մեթ Դեյմոնը դարձավ 45 տարեկան

20:17   8 հոկտեմբերի, 2015

«Ավելի լավ է լինել կեղծ ինչ-որ մեկը, քան իրական ոչնչություն»,-համոզված է Մեթյրու Փեյջ Դեյմոնը, որին հոլիվուդյան ֆիլմերի սիրահարները ճանաչում են որպես Մեթ Դեյմոն, և որն այսօր նշում է իր ծննդյան 45-ամյակը:

Մեթ Դեյմոնը փայլել է այնպիսի կինոպատմություններում, ինչպիսիք են` «Օշենի 11 ընկերները», «Օշենի 12 ընկերները», «Օշենի 13 ընկերները»,  «Տաղանդավոր պրն. Ռիփլին», «Փոխվող իրականություններ», «Գտնել Ֆորեսթերին» և այլն:

 

Էկրաններին գրեթե միշտ էլեգանտ և հետաքրքիր տեսք ունեցող դերասանը պնդում է. «Եթե մի օր ինչ-որ մեկը որոշի նկարահանել իմ կյանքի պատմությունը, հավատացեք` նա մի օր կձանձրանա»:

Դերասանը «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Մեթն այն աստղերից է, որը, հիմնականում չի մերժում ոչ մի ռեժիսորի առաջարկ. «Երբ աշխատանքն, իսկապես, լավն է, ես չեմ կարող հրաժարվել դրանից: Երկար տարիներ ես աշխատանք էի փնտրում, սակայն չէի կարողանում գտնել: Հիմա անընդունելի եմ համարում աշխատանքային առաջարկները մերժելը»,-ասել է դերասանը:

 

Մեթն ամուսնացած է Լուսյանե Բարոզոյի հետ: Նրանք ծանոթացել են Մայամիում, որտեղ արգենտինուհին բարմեն էր աշխատում: 2005 թ-ին զույգն ամուսնացավ: Այժմ կինոաստղը 3 երեխաների հայր է: Իր կնոջ մասին Մեթն այսպես է արտահայտվել. «Կինս, իրոք, իմ երկրորդ կեսն է: Հիմա կյանքս չեմ պատկերացնում առանց նրա»:

 

Այս տարի էկրաններ բարձրացավ դերասանի մասնակցությամբ «Մարսեցին» ֆիլմը: Մեթն ակտիվ շարունակում է նկարահանվել ֆիլմերում:  2016 թ-ին նրան կտեսնենք, միագամից, 2 նոր ֆիլմում` «Մեծ պատ» և «Բորնի դավաճանությունը»:

 

 

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE