Ռիհաննան ներկայացրել է իր նոր ձայնասկավառակի կազմն ու անվանումը

14:37   8 հոկտեմբերի, 2015

Հանրահայտ երգչուհի Ռիհաննան Լոս Անջելեսի պատկերասրահում ներկայացրել է իր նոր ձայնասկավառակի կազմը: 

Ինչպես գրում է Billboard-ը, ձայնասկավառակը, որը թվով ութերորդն է դառնալու երգչուհու դիսկոգրաֆիայում, կոչվելու է Anti:

Այս պահին համացանցում հասանելի են ձայնասկավառակի կազմի պատկերով լուսանկարներ: Հեղինակը Ռոյ Նաչումն է , որը ձեւավորել էր Ռիհաննայի վերջին բոլոր սինգլները:

«Սա իմ ունեցած բոլոր կազմերից ամենասիրելին է»,- հայտարարել է երգչուհին շնորհանդեսի ժամանակ:

Նշենք, որ Anti ալբոմի թողարկման ժամկետը հայտնի չէ:



© NEWS.am STYLE