Մերկ Ջասթին Բիբերը եւ նրա նոր ընկերուհին Բորա Բորայում

14:15   8 հոկտեմբերի, 2015

Հանրահայտ կանադական երգիչ Ջասթին Բիբերը իր նոր ընկերուհու՝ մոդել Ջեյդ Փիրսի հետ հանգստանալու է մեկնել Բորա Բորա:

Պապարացիները 21-ամյա երգչին «որսացել» են սկզբում մերկ, իսկ հետո ընկերուհու հետ:

Ինչ վերաբերում է Բիբերի ընկերուհուն, ապա նա իր գործունեության ոլորտը բնութագրում է որպես «մոդել, բլոգեր, վիդեոբլոգեր»: Իր YouTube ալիքում 19-ամյա բրիտանուհի Ջեյդ Փիրսը սովորեցնում է շպար եւ սանրվածք անել:

Այն մասին, թե ինչպես է ծանոթացել Բիբերի հետ, Փիրսը մամուլին պատմել էր դեռ ամռանը: Նրա խոսքով, երաժիշտը առաջինն էր գրել նրան Instagram-ում, որից հետո նրանք մի քանի շաբաթ շփվել են, իսկ մայիսին հանդիպել՝ Լոս Անջելեսում:



© NEWS.am STYLE