«Նոր ալիք 2015». Նատալյա Պոդոլսկայան մրցույթում կորցրել է 5 հազար եվրո արժողության ժամացույցը

15:07   8 հոկտեմբերի, 2015

Սոչիում շարունակվում է «Նոր ալիք» երգի փառատոնը, որտեղ երրորդ մրցութային օրվան պատրաստվող մասնակիցներից բացի բեմ են դուրս գալիս նաեւ ռուսական էստրադայի աստղերը: 

Երեկ փառատոնում «ընտանեկան» օր էր, որը մռայլվեց Նատալյա Պոդոլսկայայի հետ կատարված տհաճ միջադեպի պատճառով:

Երգչուհին կորցրել է իր թանկարժեք ժամացույցը, որը թողել էր հանդերձասենյակում՝ բեմ դուրս գալուց առաջ, գրում է ռուսական Super պորտալը:

Պոդոլսկայան միանգամից չէր նկատել կորուստը: Երգչուհին ձեռքից հանել էր թանկարժեք աքսեսուարը, երբ լուսանկարվում էր իր Instagram-ի էջի համար. Նատալյան ուզում էր պատկերել ձեռքի ապարանջանը, որի վրա որդու՝ Արտեմիի փորագրված պատկերն է:

Այն պահին, երբ նա լուսանկարվում էր, նրա ձեռքին նաեւ ժամացույց կար, որը խանգարում էր, դրա համար էլ Նատաշան այն հանել էր: Իսկ հետո ինչ -որ մեկը շեղել էր նրա ուշադրությունը ու նա պարզապես մոռացել էր այն վերցնել սեղանի վրայից: Ավելի ուշ՝ երբ հայտնաբերել էր կորուստը, նա բնականաբար անմիջապես զանգահարել էր մրցույթի կազմակերպիչներին: Բայց հանդերձասենյակում այլեւս ոչ մի ժամացույց չեն գտել, գրում է պորտալը:

Պոդոլսկայայի Chopard ժամացույցը զարդարված էր ադամանդներով ու մոտավորապես 5000 եվրո արժեր:



© NEWS.am STYLE