Դելֆինը ցնցող թրեք է ներկայացրել՝ «Мне нужен враг» անունով

19:08   8 հոկտեմբերի, 2015

Այս տարի ռուսական երաժշտական ինդուստրիան մեզ շատ քիչ բանով է ուրախացրել՝ գուցե միայն Գրեբենշչիկովի գլուխգործոցային ալբոմով: 

Բայց ահա տաղանդավոր Դելֆինը Youtube-ի իր էջում հրապարակել է «Мне нужен враг» («Ինձ թշնամի է պետք») նոր երգը, որը հիրավի հիասքանչ ստեղծագործություն է:

44 -ամյա երաժշտի ստեղծագործությունն արդեն դրական արձագանքներ է ստացել համացանցում:
Կոմպոզիցիան կընգրկվի «Մարտիկը» ֆիլմի սաունդթրեքում:

Ֆիլմը, որի ռեժիսորն է Ալեքսեյ Անդրիանովը, վարձույթ է մտել հոկտեմբերի 1-ին: Հետաքրքրիր է, որ 1.5 մլն դոլարի բյուջե ունեցող ֆիլմն արդեն արդարացրել է իր ծախսերը:



© NEWS.am STYLE